Հայաստանում զբոսաշրջային ցուցահանդեսին աննախադեպ մեծ թվով ընկերություններ կմասնակցեն Թուրքիայից

PanARMENIAN.Net - 2011 թվականի մայիսի 25-26-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա CTS2011 11-րդ ամենամյա Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը: Այս մասին հաղորդում են ցուցահանդեսի կազմակերպիչները, որոնք են Ճամփորդական Գործակալների Հայկական Միությունն (AATA) ու Ճամփորդական Գործակալների Ամերիկյան Միությունը (ASTA) հայաստանյան ներկայացուցչության կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո: Այս տարի ևս ցուցահանդեսի ուղղվածությունը լինելու է տարածաշրջանային և կրկին սպասվում է ակտիվ մասնակցություն Թուրքիայից, Հնդկաստանից, Վրաստանից` մասնավորապես Աջարիայից, ակտիվ մասնակցություն է ակնկալվում նաև Հայաստանի մարզերից։ Առաջին անգամ ցուցահանդեսին կմասնակցեն աննախադեպ մեծ թվով ընկերություններ Թուրքիայից` մասնավորապես Վան նահանգից` 40 հոգանոց պատվիրակությամբ, ինչպես նաև Վրաստանից:

CTS2010-ին մասնակցել են 87 կազմակերպություն` ճամփորդական գործակալություններ և տուր օպերատորներ, ավիաընկերություններ, հյուրանոցներ և հանգստյան տներ, ապահովագրական ընկերություններ, պետական և հասարակական կազմակերպություններ, ճամփորդական հրատարակություններ, տեղեկատվական գործակալություններ, ուսումնական հաստատություններ, ռեստորաններ, զբոսաշրջային ոլորտը օժանդակող կազմակերպություններ, հուշանվերների, կոնյակի ու գինու առաջատար արտադրողներ:

Միջոցառման աջակից-գործընկերներն են Հայ-Գերմանական Համագործակցության GTZ ծրագիրը, «Արմենիա Մարիոթ» Հյուրանոցը և Հայաստանի Հյուրանոցների Միությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---