Դոմինիկ Սթրոսս-Քանը հեռացել է ԱՄՀ նախագահի պաշտոնից19 մայիսի 2011 - 09:15 AMT PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն-կարգադրող Դոմինիկ Սթրոսս-Քանը հեռացել է ԱՄՀ նախագահի պաշտոնից: Այդ մասին ասվում է Սթրոսս-Քանի` կազմակերպության կենտրոնական գրասենյակ ուղարկված նամակում, հաղորդում է Reuters գործակալությունը: Նամակում Սթրոսս-Քանը հերքել է նաև իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները: Նրա խոսքով, հեռանալու մասին որոշումն ընդունվել է կազմակերպությանը պաշտպանելու համար, որին նա իր կյանքի երկար տարիներ է նվիրել: «Այժմ ես իմ բոլոր ուժերն ուղղում եմ իմ անմեղությունն ապացուցելու գործին»,- հայտնել է ԱՄՀ նախագահը: Դոմինիկ Սթրոսս-Քանն ամերիկյան բանտում է գտնվում: Նրան կասկածում են Նյու Յորքիմ Sofitel հյուրանոցում սպասուհուն բռնաբարելու փորձի մեջ: Սթրոսս-Քանի փաստաբանները պնդում են, որ սպասուհու ցուցմունքները ստահոդ են, իսկ ԱՄՀ նախագահը, իբր, ալիբի ունի: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |