Տեխնոլոգիաների զարգացումը ավելացնում է մարդկության ոչնչացման վտանգը, կարծում է հայ փորձագետը

Տեխնոլոգիաների զարգացումը ավելացնում է մարդկության ոչնչացման վտանգը, կարծում է հայ փորձագետը

PanARMENIAN.Net - Տեխնոլոգիաների զարգացումը բարձրացնում է մարդկության ոչնչացման վտանգը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայկական աստղագիտական միության ղեկավար Արեգ Միքայելյանը: Նրա խոսքերով, տեխնոլոգիաների զարգացման հետ ավելացել է տարբեր աղետների քանակը: «Բացի դրանից, պետք է նշել, որ այսօր գիտնականները ձգտում են ստեղծել արհեստական բանակություն, ինչը կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների»,- ասել է նա և նշել, որ եթե հնարավոր լինի ռոբոտների մոտ զարգացնել արհեստական բանակություն, ապա նրանք կարող են այլևս չենթարկվել մարդուն: «Դա իր հերթին կարող է հանգեցնել նրան, որ արդեն մարդը կսկսի ենթարկվել ռոբոտին»,- նշել է Միքայելյանը:

Մարդկությանն ուղղված որպես մեկ այլ սպառնալիք Միքայելյանը նշել է աշխարհի տարբեր երկրներում միջուկային զենքի հսկայական քանակությունը, ինչը, հայ փորձագետը խոսքերով, կարող է 100 անգամ ոչնչացնել Երկիրը: «Կարծում եմ, որ մարդն ինքը չի հասկանում, թե ինչ է անում»,- ասել է Արեգ Միքայելյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---