2011-ի հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 4311.3 հազար լիտր կոնյակ

2011-ի հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 4311.3 հազար լիտր կոնյակ

PanARMENIAN.Net - 2011-ի հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 4311.3 հազար լիտր կոնյակ, ինչը 6 տոկոսով ավելի է 2010-ի նույն շրջանի ցուցանիշից (4066,2 լիտր): Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, նույն շրջանում երկրում արտադրվել է 1443,6 հազար լիտր օղի, ինչը քիչ է 2010-ի հունվար-ապրիլիցվ 33.5 տոկոսով: Բացի դրանից, 2011-ի հունվար-ապրիլին արտադրվել է 1367,7 հազար լիտր գինի 2010-ի 1427,3 հազար լիտրի փոխարեն (4.2 տոկոս անկում):

Միևնույն ժամանակ, հաշվետու շրջանում երկրում արտադրվել է 2809,2 հազար լիտր գարեջուր, ինչը 13.9 տոկոսով պակաս է 2010-ի նույն շրջանից` 2124,4 հազար լիտր: Շամպայն-գինիների արտադրությունը կրճատվել է 10.1 տոկոսով` կազմելով 55.9 հազար լիտր: Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը 2011-ին կրճատվել է 8.6 տոկոսով` կազմելով 9724,1 հազար լիտր:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---