Հայաստանն արդեն ունի Pepsi-ի արտադրության սեփական գործարանը

Հայաստանն արդեն ունի Pepsi-ի արտադրության սեփական գործարանը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ հունիսի 1-ին կայացել է «PepsiCo» զովացուցիչ և բնական հյութերի արտադրության նոր գործարանի բացման արարողությունը: Պետության ղեկավարը ծանոթացել է գործարանի արտադրական հնարավորությունների հետ` հագեցած գերմանական Berkfeld առաջատար ընկերության ժամանակակից սարքավորումներով:

«Այսօր այդ գործարանը տեխնիկական հագեցվածության մակարգակով կարելի է համարել աշխարհի լավագույն գործարաններից մեկը»,- լրագրողների հետ զրույցում ասել է ընկերության բիզնես-խորհրդատու Էդգար Ղազարյանը: Նրա խոսքերով, ներդրումների հիմնական մասն արդեն իրականացվել է` 22 մլն եվրո, սակայն ընկերության պլանների մեջ մտնում է լրացուցիչ ներդրումների իրականացումը բրենդային բնական հյութերի արտադրության համար Նա հաղորդել է, որ գործարանի հիմնադիրներն են տեղի ձեռնարկատերերը` ի դեմս«Ջերմուկ International» ընկերության սեփականատերերի, որոնց հետ ստորագրվել է ֆրանչայզինգային պայմանագիր «PepsiCo» ապրանքանիշն օգտագործելու մասին:

Անդրադառնալով արտադրական հզորություններին` նա նշել է, որ լիովին կարող են բավարարել շուկայի պահանջարկը, սակայն արտադրելու են ապրանքատեսակներ, որոնք Վրաստանում չկան և որոնք կարտահանվեն են այդ երկիր: Գործարանում գործելու են երկու հիմնական արտադրական հոսքագծեր` պլաստիկ և ապակյա շշերով արտադրանքի շշալցման համար: Ստեղծվելու է 250 նոր աշխատատեղ, աշխատավարձը լինելու է միջին շուկայականից բարձր:

Ղազարյանի խոսքերով, գործարանում արտադրվելու է Pepsi Pepsi - Cola, Mirinda, 7UP, Mountain Dew և Aquafina:

12  01.06.11 - ՀՀ նախագահը ներկա է գտնվել «PepsiCo» հյութերի արտադրության նոր գործարանի բացմանը
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---