Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին հուլիսի 28-29-ը կայցելի Հարավային Կովկասի երկրներ![]() 4 հունիսի 2011 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու տարածաշրջանային այցը Հարավային Կովկաս, ամենայն հավանականությամբ, կայանալու է հուլիսի 28-29-ը: Այդ մասին հունիսի 4-ին հաղորդել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: «Այցի նպատակը կլինի այն ողջ դրականի ամրագրումը, որը եղել է մեր երկրների միջև և հարաբերությունների դինամիկայի զարգացումը: Հուլիսի 1-ից Լեհաստանն ընդունում է ԵՄ խորհրդում նախագահությունը,և նախագահի այցը ևս մեկ անգամ ընդգծում է այս տարածաշրջանի կարևորությունն արևելյան գործընկերության քաղաքականության մեջ»,- ասել է Ռաչինսկին: «Նման այցելությունները կրում են խորհրդանշական և քաղաքական իմաստ: Նախագահի ժամանումն ինքնին արդեն նշանակալի փաստ է: Հուսով ենք, որ նրա այցն արդյունավետ կլինի»,- ասել է Հայաստանում Լեհաստանի դեսպանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |