Տիգրան Սարգսյանը համագործակցության հարցեր է քննարկել Ուկրաինայի և Ավստրիայի վարչապետների հետ![]() 8 հունիսի 2011 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը Վիեննայում է գտնվոում Համաշխարհային տնտեսական վեհաժողովի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանդիպմանը մասնակցելու նպատակով, երկկողմ հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի և Ավստրիայի վարչապետ Վերներ Ֆայմանի հետ: Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի հետ հանդիպմանը քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցության խնդիրներ: ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայաստանում վերջին զարգացումները, տնտեսական, ֆինանսական վիճակը, երկրի սպասելիքներն ու ակնկալիքները: Խոսվել է Ուկրաինայում ընթացող բարեփոխումների մասին: Ներկայացվել են առկա մակրոտնտեսական ցուցանիշները և Ուկրաինայի վարչապետի գնահատականները, թե իրենք ինչ ցուցանիշներով են ծրագրում ավարտել տարին: Քննարկվել է տնտեսական ոլորտում երկկողմ փոխգործակցության, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում սերտ համագործակցության հարցեր: Ավստրիայի վարչապետ Վերներ Ֆայմանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Մասնավորապես նշվել է, թե ինչ առաջնահերթություններ ունի Հայաստանը տնտեսության մեջ, և որոնք են փոխգործակցության զարգացման առումով Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող ճյուղերը: Հատկապես առանձնացվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, հանքահումքային արդյունաբերության, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտները: Հայաստանի և Ավստրիայի վարչապետերի հանդիպմանը խոսվել է նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին: Վերներ Ֆայմանը հետաքրքրվել է հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրով, նաև Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ վերջին զարգացումներով ու տարածաշրջանային խնդիրներով: Այցի ընթացքում նախատեսված է Տիգրան Սարգսյանի հանդիպումը նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |