«Նաիրիտ» գործարանի աշխատողները բողոքի ակցիա կանցկացնեն նախագահի նստավայրի մոտ

PanARMENIAN.Net - «Նաիրիտ» գործարանի աշխատողները բողոքի ակցիա են անցկացնելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ` պահանջելով վճարել աշխատավարձի պարտքերը, PanARMENIAN.Net ին հայտնել են մայիսի 10-ի առավոտյան:

Ինչպես ավելի վաղ հաղորդել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, այսօր գործարանը պարտք է 4 ամսվա աշխատավարձ, այնումենայնիվ գործադրվել են բոլոր ջանքերը պարտքը կրճատելու համար, կան կուտակված պարտավորություններ 120-130 մլն դոլարի չափով հիմնականում Միջպետական բանկի նկատմամբ, մի շարք բանկերի, աշխատողների, էներգակիրների դիմաց ներքին պարտավորությունները կազմում են 20-25 մլն դոլար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---