«Արաբո» ջոկատի անդամ. Այն, ինչ կատարվեց շահումյանցիների հետ 1992թ., ցեղասպանսւթյուն է

PanARMENIAN.Net - Այն, ինչ կատարվեց շահումյանցիների հետ 1992թ., իսկական ցեղասպանսւթյուն է: Այդ մասին հայտարարել է Արցախյան պատերազմի մասնակից, «Արաբո» ջոկատի անդամ Հակոբ Հակոբյանը Ադրբեջանի կողմից Շահումյանի շրջանի օկուպացիայի 19-ամյակին նվիրված մամլո ասուլիսում:

«Ադրբեջանում բոլորը խոսում են այսպես կոչված Խոջալուի ցեղասպանության մասին, սակայն ոչ ոք չի խոսում այն մասին, թե ինչ կատարվեց Շահումյանի 13 000 բնակիչների հետ: Քաղաքը ռմբակոծում էին գիշերը, երբ խաղաղ մարդիկ քնած էին»,-ասել է Հակոբ Հակոբյանը:

Ըստ Հակոբյանի, թիկունքից աջակցության դեպքում հնարավոր կլիներ խուսափել Շահումյանի անկումից:

Հունիսի 13-ին լրացավ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի օկուպացման 19-րդ տարելիցը: Այդ օրը 1992թ. ադրբեջանական բանակը լայնմասշտաբ հարձակում գործեց Շահումյանի վրա: Ադրբեջանական բանակն այնտեղ կենտրոնացրեց իր ողջ ռազմական տեխնիկան: Չնայած հայկական կողմի դիմադրությանը, Շահումյանի անկումից չհաջողվեց խուսափել:

 Ուշագրավ
---