Տիգրան Սարգսյանը CNN-ի եթերում. Հայաստանի տնտեսությունը բավականաչափ դիվերսիֆիկացված չէ

Տիգրան Սարգսյանը CNN-ի եթերում. Հայաստանի տնտեսությունը բավականաչափ դիվերսիֆիկացված չէ

PanARMENIAN.Net - Առաջինը, ինչ մենք զգացինք տնտեսական ճգնաժամից հետո, այն էր, որ դա տեղի ունեցավ մեր տնտեսության բավարար չափով դիվերսիֆիկացված չլինելու պատճառով: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը CNN հեռուստաընկերությանը հունիսի 15-ին տված հարցազրույցում: «Ճգնաժամին մեր պատասխանը կենտրոնացավ երեք հիմնական ուղղությունների վրա` տնտեսության հետագա դիվերսիֆիկացիա, ենթակառուցվածքների և բիզնես միջավայրի բարելավում: Հուսով ենք` շարունակական բարեփոխումների ջանքեր գործադրելով` մենք ի վիճակի կլինենք բարելավել բիզնես միջավայրը և հաղթահարել ճգնաժամի հետևանքները»,-ասել է նա հայտնի տնտեսական մեկնաբան, լրագրող Ջոն Դեֆթերիոսի հետ զրույցում:

Անդրադառնալով այն փաստին, որ 2002 թ. Հայաստանի արտահանումը կազմում էր ՀՆԱ-ի 20 տոկոսը, իսկ այսօր այն ընդամենը 12 տոկոսն է՝ վարչապետը խոստովանել է, որ դժբախտաբար, Հայաստանի առևտրային հաշվեկշիռը դեռևս նշանակալիորեն բացասական է: «Արտահանման խթանումը դեռևս առաջնային նպատակ է մեզ համար, իսկ մեր արտահանումը հիմնականում երեք ուղղություններով է` հանքարդյունաբերություն, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերություն և զբոսաշրջություն»,-ասել է Տիգրան Սարգսյանը:

Անդրադառնալով տնտեսության մեջ սփյուռքահեյրի ներդրումներին՝ վարչապետը նշել է, որ, իրոք, տնտեսության մեջ ներդրումների առաջնային աղբյուրը հայկական սփյուռքն է: «Ներկայումս ՀՆԱ-ում նրա մասնաբաժինը կազմում է 60-70 տոկոս: Իհարկե, սփյուռքից ներդրումները գալիս են ոչ միայն օտարերկրյա ուղղակի ներդրումների տեսքով, այլ նաև մասնավոր դրամական փոխանցումների միջոցով, ինչն օգնեց Հայաստանին հաղթահարելու տնտեսական ճգնաժամի հետևանքները»,-ասել է Տիգրան Սարգսյանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---