2011 թվականին «ՀայՌուսգազարդը» կներդնի 8,49 մլրդ դրամ

2011 թվականին «ՀայՌուսգազարդը» կներդնի 8,49 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 16-ի նիստում հաստատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 2011 թվականի 8,49 մլրդ դրամ կազմող ներդրումային ծրագիրը:

Հիմնական միջոցները կուղղվեն հետևյալ ուղղությունների զարգացմանը. գազատրանսպորտային համակարգի վերակառուցում՝ 3,34 մլրդ դրամ, գազաբաշխիչ համակարգի ընդլայնում՝ 5,15 մլրդ դրամ: Բացի այդ, Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի վերակառուցման նպատակով կհատկացվի 520 մլն դրամ, ինչը թույլ կտա 15 տոկոսով ավելացնել նրա ներուժը:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն մտադիր է նաև 2011թ. 15 հազարով ավելացնել իր բաժանորդների բազան, որը հունիսի 1-ի դրությամբ կազմում է 616336 բաժանորդ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---