ԵԽ-ն ձեռնպահ է մնում Հայաստանում ԶԼՄ-ների դեմ դատավարությունների մեկնաբանություններից

ԵԽ-ն ձեռնպահ է մնում Հայաստանում ԶԼՄ-ների դեմ դատավարությունների մեկնաբանություններից

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհուրդը գոհ է նրանից, որ զրպարտությունն ու վիրավորանքը Հայաստանում ապաքրեականացվել են: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Եվրոպայի Խորհրդի աջակցության ծրագրերի բաժնի խորհրդական Լեյլա Դերվիշագիչը:

Այն հարցին, թե ինչպես է ԵԽ-ն վերաբերվում վերջին աղմկահարույց դատավարություններին որոշ հայկական ԶԼՄ-ների մասնակցությամբ և զրպարտության ու վիրավորանքի համար տուգանքի ավելացմանը, ԵԽ ներկայացուցիչն ասել է. «Մենք ձեռնպահ ենք մնում որոշ դատավարությունների մեկնաբանություններից, քանի որ այդ հարցերը վերաբերում են ՀՀ դատական համակարգին: Սակայն, կարող եմ ասել, որ զրպարտությանն ու վիրավորանքին վերաբերող գործերի քննության ժամանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ուշադրություն է դարձնում նրան, որ տուգանքները հավասարաչափ լինեն և ոչ այնքան բարձր»,-ասել է նա:

Լեյլա Դերվիշագիչը հայտարարել է, որ ԵԽ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին ներդաշնակեցնելու համար ԶԼՄ-ների ոլորտի ՀՀ օրենսդրությունը եվրոպական չափանիշների հետ:

2010թ. մարտին ՀՀ ԱԺ-ն օրինագիծ է ընդունել ՀՀ քաղաքացիական, քրեական ու քրեադատավարական օրենսգրքերում ԶԼՄ-ների մասով լրացումներ ու փոփոխություններ անելու մասին օրինագիծը: Օրինագծով ապաքրեականացվում է զրպարտությունն ու վիրավորանքը, սակայն ավելացվել է դրա համար սահմանված տուգանքը՝ 500 հազար դրամիս մինչև 2 մլն դրամ:

4  17.06.11 - ԶԼՄ-ների ազատությանը նվիրված մամլո ասուլիս
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---