Մասնագետ. Հայաստանում օձերն ակտիվացել են իրենց տարածք մարդկանց ներխուժման պատճառով

Մասնագետ. Հայաստանում օձերն ակտիվացել են իրենց տարածք մարդկանց ներխուժման պատճառով

PanARMENIAN.Net - Օձերի ակտիվացումը հիմնականում բխում է նրանից, որ մարդիկ սկսել են տներ կառուցել օձերի բնակման վայրերում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀՀ բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության առանձնակի հսկվող տարածքների վարչության բաժնի ղեկավար Արամ Աղասյանը: Նրա խոսքով, Հայաստանում օձի 23 տեսակ է գրանցված, որոնցից թունավոր են ընդամենը չորսը:

«Մասնավորապես, թունավոր օձերը պատկանում են իժերի ընտանիքին: Դա լեռնատափաստանային իժն է, հայկական իժը, Դարվևսկու իժը, ինչպես նաև գյուրզան»,- ասել է նա: Ընդ որում, նա նշել է, որ Հայաստանում օձերի վերոնշյալ առաջին երեք տեսակները գրանցված են Կարմիր գրքում:

Աղասյանի խոսքով, գյուրզայի կծելու և ճիշտ բուժօգնություն չցուցաբերելու դեպքում մարդը կարող է մահանալ: Նա նկատել է, որ մարդիկ ամենաշատը հանդիպում են հենց գյուրզային, քանի որ թունավոր օձերի մյուս տեսակներն ամենից շատ հանդիպում են լեռնային շրջաններում և 1800մ-ից ցածր չեն իջնում:

Մասնագետը նախազգուշացրել է, որ շոգ սեզոնին օձերն առավել ակտիվ են գիշերը: Այս կապակցությամբ նա խորհուրդ է տվել երեկոյան դաշտ չգնալ:

3  17.06.11 - Հայաստանի գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանի և ՀՀ ԲՆ ԿԿԳ Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ, կենդանաբան Արամ Աղասյանի մամուլի ասուլիսը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---