Ամեն տարի Հայաստանում օձի խայթոցից տուժում է 30-40 մարդ 17 հունիսի 2011 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Այս տարվա ընթացքում Հայաստանում օձի խայթոցից 12 մարդ է տուժել, նրանցից մեկը մահացել է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի գլխավոր տոքսիկոլոգ Միքայել Գաբրիելյանը: Նրա խոսքով, վերոնշյալ տասներկու դեպքերից վեցը տեղի են ունեցել Սիսիան և Գորիս քաղաքներում (Սյունիքի մարզ): Անցյալ տարվա նույն ժամանակաշրջանում օձի խայթոցից տուժածների թիվը կազմել էր 14 մարդ: Ընդ որում, նա հաղորդել է, որ ամեն տարի Հայաստանում օձի խայթոցից տուժում է 30-ից 40 մարդ: Օձի խայթոցի դեպքում մասնագետը խորհուրդ է տվել առաջին հերթին արտածծել և թքել թույնը: Նրա խոսքով, դա չի կարող վնաս հասցնել մարդու առողջությանը: Կարևոր է նաև, որպեսզի տուժածը ձեռքն անշարժ պահի, մինչև նրան առաջին բուժօգնություն ցուցաբերեն: Գաբրիելյանը նկատել է նաև, որ մարդիկ մեծ մասամբ մահանում են այն բանից, որ իրենց ճիշտ բուժօգնություն չի ցուցաբերվում: Այս կապակցությամբ նա հաղորդել է, որ Հայաստանի բոլոր հիվանդանոցներում կան հատուկ շիճուկներ, որոնք օգտագործվում են օձի խայթոցի դեպքում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |