«Տոսպ» տրիկոտաժի ֆաբրիկայի ղեկավարը հուսով է, որ բամբակի գները կնվազեն![]() ![]() PanARMENIAN.Net - Ընթացիկ տարում բամբակի գինն աճել է 70-75 տոկոսով, ընդ որում ֆաբրիկան բարձրացրել է իր արտադրանքի արժեքն ընդամենը 20 տոկոսով: Այդ մասին էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ֆաբրիկա կատարած այցի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հունիսի 20-ին հայտարարել է ֆաբրիկայի ղեկավար Սուրեն Բեկիրսկին: Ըստ նրա, այսօրվա դրությամբ գները մի փորք նվազել են, սակայն համաշխարհային շուկան օգոստոս-սեպտեմբերի բերքի ակնկալիքի սպասման մեջ է: Ընդ որում ֆաբրիկայի գլխավոր տնօրենը հույս է հայտնել, որ նոր բերքի գները կզիջեն նախորդ բերքի գներին: Ինչ վերաբերում է օգտագործվող հումքին, ապա Սուրեն Բեկիրսկին հայտնել է, որ այն հիմնականում ներկրվում է Թուրքիայից ու Միջին Ասիայից, փորձել են ներկրել նաև Չինաստանից, սակայն այստեղ տրանսպորտային ծախսերի ու մեծածախ չափերի առաքումների խնդիր առաջացավ: 2011թ. մարտին բամբակի գինն աշխարհում ռեկորդային մակարդակի հասավ վերջին 30 տարում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |