ՄԱԿ ԳՀՎ տվյալներով այսօր Հայաստանում կան Ադրբեջանից ավելի քան 3000 հայ փախստականներ

PanARMENIAN.Net - Փախստականների հարցերով ՄԱԿ Գերագույն հանձնակատարի վարչության տվյալներով այսօր գրանցված են Ադրբեջանի ավելի քան 3000 հայ փախստականներ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանում ՄԱԿ ԳՀՎ ներկայացուցիչ Դամտյու Դեսալեգեն: Նրա խոսքերով, 1988-89թթ. ղարաբաղյան հակամարտության արդյունքում Հայաստան են եկել շուրջ 360 000 փախստականներ: «Այդ մարդկանց մեծամասնությունն արդեն ստացել է Հայաստանի քաղաքացիություն, և պաշտոնապես մնացել են 3000-ից պակաս հայ փախստականներ»,- ասել է նա:

Դամտյու Դեսալեգեն նշել է, որ 1994-ից 2010-ն ընկած շրջանում ՄԱԿ ԳՀՎ-ն փախստականներին ցուցաբերել է ֆինանսական օգնություն 32 միլիոն դոլարի չափով: Նրա խոսքերով, հայ փախստականներից շատերը բնակվում են կամ Երևանում կամ Արարատի մարզում: «Մենք հուսով ենք, որ հայ փախստականների հարցերը շուտով կլուծվեն և նրանք բոլորը կստանան ՀՀ քաղաքացիություն»,- ասել է Դեսալեգեն և հավելել, որ ՄԱԿ ԳՀՎ-ն նաև օգնություն է ցուցաբերում Իրաքից 1000 հայ փախստականներին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---