2011թ. ապրիլին Հայաստանի խոշոր հարկ վճարողներն իրացված ապրանքից ավելի շատ հասույթ են ստացել

2011թ. ապրիլին Հայաստանի խոշոր հարկ վճարողներն իրացված ապրանքից ավելի շատ հասույթ են ստացել

PanARMENIAN.Net - 2011թ. ապրիլին Հայաստանի խոշոր հարկ վճարողների` իրացված ապրանքից ստացված հասույթը կազմել է 191.9 մլրդ դրամ և նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 7.9 %-ով: Այդ մասին ասվում է Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակված և վերլուծության է ենթարկված «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ. ապրիլ ամսվա ամփոփ ցուցանիշներ»-ում: ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատվել է Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ. ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների ցանկը:

Ընդ որում, նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 250 կազմակերպությունների մոտ` 36.7 մլրդ դրամով և նվազել 190-ի մոտ` 22.7 մլրդ դրամով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---