Արամ Սիմոնյանը վերընտրվել է Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում

Արամ Սիմոնյանը վերընտրվել է Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում

PanARMENIAN.Net - Արամ Սիմոնյանը վերընտրվել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտորի պաշտոնում: Սիմոնյանը վերընտրվել է հունիսի 21-ին կայացած ԵՊՀ Խորհրդի նիստում` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

ԵՊՀ Խորհրդի փակ քվեարկության արդյունքում 60 անդամներ Սիմոնյանի թեկնածությանը «կողմ» են քվեարկել, իսկ յոթը` «դեմ»:

Անդրադառնալով ԵՊՀ գործունեությանը` Սիմոնյանը նշել է, որ համալսարանի հիմնական նպատակը շարունակում է մնալ բարձրագույն կրթության պատշաճ որակի ապահովումը: Նրա խոսքով, այդ նպատակով ԵՊՀ-ում մտադիր են բարեփոխումներ իրականացնել բուհ ընդունվելու գործընթացի բարելավման ուղղությամբ: Ընդ որում, նա հաղորդել է, որ մոտ ժամանակներս ծրագրվում է ԵՊՀ առընթեր բազային քոլեջ բացել, որի մասնաճյուղերը կգործեն նաև երկրի մարզերում:

Սիմոնյանին նշանակման կապակցությամբ շնորհավորել է Հայաստանի նախագահը` համոզմունք հայտնելով, որ մոտակա հինգ տարիների ընթացքում համալսարանը լուրջ ձեռքբերումներ կունենա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---