IFC-ի հետազոտությունն աջակցություն է փոքր ՀԷԿ-երին![]() 24 հունիսի 2011 - 21:00 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան ներկայացրել է իր առաջարկությունները Հայաստանում գործող փոքր հիդրոէլեկտրակայանների նախագծային և շինարարական բարելավումների վերաբերյալ: IFC-ի «Հայաստանի Կայուն էներգետիկայի ֆինանսավորման» ծրագրի շրջանակներում իրականացվել է Հայաստանում գործող մի շարք փոքր ՀԷԿ-երի տեխնիկական զննում` առկա խնդիրների բացահայտման և բարելավման նպատակով: Հիմնական խնդիրները ներկայացվել են նաև երկօրյա սեմինարի ընթացքում: Հայաստանը դարձել է IFC-ի անդամ և բաժնետեր 1995 թվականին և առ այսօր 110 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ է կատարել 24 ծրագրերի շրջանակներում` աջակցելով ֆինանսական շուկաների, ընդհանուր արտադրության, էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում: IFC-ի խորհրդատվական ծառայություններն իրականացվում են ծրագրերի միջոցով, որոնք ուղղված են ֆինանսական հատվածին, կայուն էներգետիկայի և ներդրումային միջավայրի կանոնակարգման դաշտի պարզեցմանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |