2016թ. Հայաստանում 1 կՎտ վերականգնվող էլեկտրաէներգիայի արտադրման համար կարող է պահանջվել 1500 դոլարի ներդրում

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ վերականգնվող էներգետիկան Հայաստանում բավականին բարվոք վիճակում է և զարգացման մեծ ներուժ ունի, ինչին նպաստում է նաև գործող օրենսդրական դաշտը: Այդ մասին հունիսի 29-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը: Ըստ նրա, այդ մասին են վկայում կարգավորող մարմնի հատկացրած լիցենզիաները, 2003-2004թթ. հետո տրվել է 130 լիցենզիա, «սա լավ ցուցանիշ է»:

Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա մինչ 2009թ. 1 կՎտ էլեկտրաէներգիա արտադրելու համար պահանջվել է 700 դոլար, այժմ պահանջվում է 1200 դոլար, իսկ 2016-2020թթ. այդ ցուցանիշը կանխատեսվում է 1500 դոլարի սահմանում:

Իր հերթին հիմնադրամի ծրագրի ղեկավար Արայիկ Մարանջյանը հավելել է, որ մինչև վերջերս Հայաստանն այդ ոլորտի առաջատարն էր տարածաշրջանում, սակայն այժմ մի փոքր զիջում է Թուրքիային: Ըստ նրա, հաշվի առնելով մեծ ՀԷԿ-երի արտադրած էներգիան, վերականգնվող էներգետիկայի մասնաբաժինը ՀՀ էներգահամակարգում կազմում է 32 տոկոս: ՀԷԿ-երից բացի Հայաստանն նաև ունի երկրաէներգետիկայի, հողմային, բիոէթանոլի, արևային էներգետիկայի զարգացման մեծ ներուժ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---