Հայաստանի և Ավստրիայի մաքսայիններն ընդլայնում են համագործակցությունը

Հայաստանի և Ավստրիայի մաքսայիններն ընդլայնում են համագործակցությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ավստրիայի մաքսային ծառայությունների միջև համագործակցության ընդլայնման նպատակով համաձայնագիր է ստորագրվել: Հունիսի 29-ին Երևանում ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը և Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Փոսթլը ստորագրեցին «Հայաստանի և Ավստրիայի կառավարությունների միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիր:

Ինչպես հաղորդում է ՊԵԿ մամլո ծառայությունը, Գագիկ Խաչատրյանն ընդգծել է, որ «այսպիսով կլրացվեն այն բացերը, որոնք առաջանում էին ոլորտը կարգավորող միջազգային փաստաթղթի բացակայության պատճառով: Համաձայնագիրը նաև սահմանի վրա ազատ առևտրի ռեժիմը մեղմացնելու հնարավորություն է տալիս:

Դեսպան Միխայել Փոսթլն իր հերթին նշել է, որ Ավստրիան ևս կարևորում է համագործակցությունը հայասատանյան մաքսային ծառայության հետ: Նա ընդգծել է, որ փաստաթղթի ստորագրմամբ ուղղակի կապ կհաստատվի երկու երկրների մաքսային ծառայությունների միջև, ինչն էլ ավելի արդյունավետ կդարձնի ներմուծումների և արտահանումների ժամանակ մաքսային կանոնների ման դեպքերի բացահայտումը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---