Հայաստանից արտահանվող բարձրորակ ծիրանը գնվում է տեղում 650 – 800 դրամով![]() 4 հուլիսի 2011 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Հանգստյան օրերը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի համար հարմար առիթ էին մարզերում լինելու, հետևելու գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, հաղորդում է գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը: Ծիրանի բերքահավաքին ծանոթանալու նպատակով Սերգո Կարապետյանը հունիսի 3-ին մեկնել է Արարատի մարզ, եղել Այգեպատ, Այգեզարդ, Քաղցրաշեն, Նորաշեն, Վերին և Ներքին Դվին համայնքների այգիներում: Ծանոթանալով գործընթացին` գյուղատնտեսության նախարարը գոհ է աշխատանքներից: Հարկ է նշել, որ շաբաթներ առաջ շրջանառվող խոսակցությունները` բերքի մեծածավալ կորստի մասին այսօր արդեն վստահաբար չեն համապատասխանում իրականությանը, քանի որ կոնկրետ այն համայնքներում, որտեղ նախարարը ծանոթացել է բերքահավաքի ընթացքին, բերքի ծավալները բարձր են եղել սպասվող միջինից: Հավաքվող ծիրանի իրացման հետ կապված խնդիրներ ևս գյուղացիները չունեն: Հանրապետությունից արտահանվող բարձրորակ ծիրանը գնվում է տեղում 650 – 800 դրամով, իսկ տեղական վերամշակող ընկերությունները բերքի մնացած մասը գնում են 90 – 100 դրամով: Ստեղծված մթնոլորտը վկայում է գարնանային այցելությունների ժամանակ` Սերգո Կարապետյանի տված խոստման իրականացման մասին: Դեռ այդ ժամանակ, գյուղացիներին հորդորելով մշակել այգիները, նախարարը խոստացել էր, որ աճեցված ամբողջ բերքն` առանց կորստի և խոչընդոտների, բարձր գներով մթերվելու է: Այսօր Սերգո Կարապետյանը այցելել է Լոռու մարզ, հաղորդում է գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |