Իրանաադրբեջանական սահմանին տեղի է ունեցել հրաձգություն

PanARMENIAN.Net - Իրանաադրբեջանական սահմանին` Յարդիմլինի շրջանի Արվան գյուղի մոտ տեղի է ունեցել հրաձգություն: «Զինված անձինք խախտել են սահմանն իրանական կողմից: Սահմանապահ ջոկատի վրա հանկարծակի կրակ են արձակել: Ջոկատի հրամանատար, ավագ լեյտենանտ Գուլիև Ռուֆատ Ֆիրուդինօղլին ծանր հրազենային վնասվածքի հետևանքով մահացել է»,- ասել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցը ՌԻԱ Նովոստիին:

Նրա խոսքով, հարձակվողները թաքնվել են Իրանի տարածքում: Տեղի ունեցածի կապակցությամբ անցկացվում են օպերատիվ-հետաքննչական միջոցառումներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---