Միխայիլ Բագդասարովը, հնարավոր է, գնի վրացական «Airzena Georgian Airlines» ավիաընկերությունը

Միխայիլ Բագդասարովը, հնարավոր է, գնի վրացական «Airzena Georgian Airlines» ավիաընկերությունը

PanARMENIAN.Net - Հայկական ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բագդասարովը դիտարկում է վրացական ազգային ավիափոխադրող «Airzena Georgian Airlines» ավիաընկերությունը գնելու հարցը: «Ես վրացական ազգային ավիափոխադրողին գնելու առաջարկ եմ ստացել, սակայն մենք առայժմ վերջնականապես չենք որոշել»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում նշել է «Արմավիայի» սեփականատերը: Նրա խոսքով, առաջարկը հենց Airzena-յից է ստացվել, ընդ որում, նա չի բացահայտել առաջարկի ֆինանսական կողմը: Բագդասարովը նշել է միայն, որ Airzena-ն բավականին լավ և հավասարակշռված ավիաընկերություն է, և այն քիչ մասնավոր ավիաընկերություններից մեկը, որն այդքան երկար տարիներ գոյություն ունի շուկայում:

Airzena ավիաընկերությունը հիմնադրվել է 1993թ. սեպտեմբերին: 1999-ին տեղի է ունեցել Airzena և «Georgian Airline» ավիաընկերությունների միացումը: Նոր ավիաընկերությունը ստացել է «Airzena Georgian Airlines» անվանումը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---