Նորաբացի բնակչները պահանջում են ՊՆ-ից բացահայտել իրենց համագյուղացու մահվան հանգամանքները

PanARMENIAN.Net - Այսօր՝ հուլիսի 7-ին Արարատ մարզի Նորաբաց գյուղի մի քանի տասնյակ բնակիչներ այելելու են ՀՀ ՊՆ, պահանջելու, որպեսզի հուլիսի 28-ից անհետացած, այնուհետև անհայտ պայմաններում մահացած իրենց համագյուղացու՝ 20-ամյա ժամկետային զոինծառայող Տիգրան Համբարձումյանի գործի նախաքննության ընթացքում բացահայտվի տեղի ունեցածը և ոչ թե պարտակվի: Այդ մասին գյուղացիները հայտնել են «Հայկական ժամանակ»-ին:

Ինչպես ժամանակին հաղորդել էին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հունիսի 28-ին` 18:30-ին, ժամկետային զինծառայող Տիգրան Համբարձումյանը բացակայել է զորամասից: Այս կապակցությամբ ձեռնարկվել են նյութերի պատրաստման, ինչպես նաև զինծառայողի որոնման աշխատանքներ:

Հունիսի 29-ին` ժամը 13:15-ին, զորամասին հարող անտառում գտնվել է զինծառայողի մարմինը: Պատահարի վայրում հայտնաբերվել է ածելի, իսկ զննման արդյունքում զինվորի արմնկափոսում հարթ եզրերով վերքեր են հայտնաբերվել: Համբարձումյանի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի առաջին մասով (հասցնել ինքնասպանության):

Չնայած ինքնասպանության կատարման վկայություններին, Համբարձումյանի ծնողները պնդում են, որ միջադեպից մեկ օր առաջ իրենք խոսել են որդու հետ, և նա բավական լավ տրամադրություն ուներ: Նա խնդրել էր, որպեսզի ծնողները լիցքավորեն բջջային հեռախոսի հաշիվը, սակայն երբ նրանք մեկ ժամ անց զանգել են զինծառայողին, հեռախոսահամարն արդեն անհասանելի էր: Ավելի ուշ ծնողներին հաղորդել են, որ իրենց որդու մարմինը գտնվել է զորամասի մերձակայքում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---