2011թ. առաջին կիսամյակում «Զվարթնոց» օդանավակայանը փոխադրել է 670 152 ուղևոր![]() 9 հուլիսի 2011 - 16:34 AMT PanARMENIAN.Net - 2011թ. հունվար- հուլիսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը փոխադրել է 670 152 ուղևոր` 2010 թվականի նույն ժամանակահատվածի 647 995 ուղևորի համեմատ, հաղորդում է Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամլո ծառայությունը: Նշված ժամանակահատվածում երկրր է ժամանել 309 541 մարդ` 2010 թվականի 300 369-ի դիմաց, մեկնել է 360 611 մարդ` 2010 թվականի 347 636-ի դիմաց: 2011թ. հունվար- հուլիսին «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 4099 տոննա բեռ` 2010թ. 4072 տոննայի դիմաց: Մասնավորապես, արտահանվել է 1674 տոննա բեռ` 2010թ. 1579 տոննայի դիմաց և ներկրվել է 2425 տոննա` 2010թ. 2493 տոննայի դիմաց: Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հաշվետու շրջանում կազմել է 4392` 2010թ. 4279-ի դիմաց: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |