2011թ. առաջին կիսամյակում «Զվարթնոց» օդանավակայանը փոխադրել է 670 152 ուղևոր

2011թ. առաջին կիսամյակում «Զվարթնոց» օդանավակայանը փոխադրել է 670 152 ուղևոր

PanARMENIAN.Net - 2011թ. հունվար- հուլիսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը փոխադրել է 670 152 ուղևոր` 2010 թվականի նույն ժամանակահատվածի 647 995 ուղևորի համեմատ, հաղորդում է Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամլո ծառայությունը: Նշված ժամանակահատվածում երկրր է ժամանել 309 541 մարդ` 2010 թվականի 300 369-ի դիմաց, մեկնել է 360 611 մարդ` 2010 թվականի 347 636-ի դիմաց:

2011թ. հունվար- հուլիսին «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 4099 տոննա բեռ` 2010թ. 4072 տոննայի դիմաց: Մասնավորապես, արտահանվել է 1674 տոննա բեռ` 2010թ. 1579 տոննայի դիմաց և ներկրվել է 2425 տոննա` 2010թ. 2493 տոննայի դիմաց:

Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հաշվետու շրջանում կազմել է 4392` 2010թ. 4279-ի դիմաց:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---