Թալինում այսօր բացել են զոհված ազատամարտիկ Գագիկ Բաղդասարյանին նվիրված հուշակոթող

Թալինում այսօր բացել են զոհված ազատամարտիկ Գագիկ Բաղդասարյանին նվիրված հուշակոթող

PanARMENIAN.Net - Երկու ամիս առաջ Թալին քաղաքում Փառքի սրահի բացումից հետո Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնքում այսօր՝ հուլիսի 11-ին տեղի է ունեցել զոհված ազատամարտիկ Գագիկ Բաղդասարյանին նվիրված հուշակոթողի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանը, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Վահրամ Բարսեղյանը, ազատամարտիկի մարտական ընկերներ:

Զոհված ազատամարտիկ Գագիկ Բաղդասարյանի հայրը` արցախյան պատերազմի մասնակից Բաղդասար Բաղդասարյանը, դիմելով հուշակոթողի մոտ հավաքվածներին, ասել է. «Թեև իմ հոգում երբեք չի մարում որդուս կորստյան ցավը, սակայն ես հպարտ եմ որդուս հերոսական գործերով: Բավական է, մենք այլևս չպետք է սգանք, մենք պետք է հպարտանանք մեր հերոս տղաներով, ովքեր ընկան մեր այսօրվա խաղաղության ու հաղթանակի համար»:

Արագածոտնի մարզպետը հավաքվածներին ասել է, որ զոհված ազատամարտիկներին նվիրված միջոցառումները, որոնք կազմակերպվում են պաշտպանության նախարարության աջակցությամբ, այսուհետ շարունակական են լինելու և արժեվորելու են արցախյան հերոսամարտին թալինցիների մասնակցությունը:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը ներկաներին փոխանցել է Սեյրան Օհանյանի ուղերձը` նշելով, որ զոհված ազատամարտիկի հուշակոթողի բացումը խորհրդանշում է ռազմահայրենասիրական բաց դասարանի բացում, որի շնորհիվ մատաղ սերունդը հնարավորություն է ունենալու հաղորդակից լինել հերոսի թողած հոգևոր ժառանգությանը:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
---