ԱԷԿ-ի կառավարումը «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ից պաշտոնապես անցնում է Հայաստանին

ԱԷԿ-ի կառավարումը «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ից պաշտոնապես անցնում է Հայաստանին

PanARMENIAN.Net - «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության կողմից Հայկական ԱԷԿ-ի հավատարմագրային կառավարման մասին պայմանագրում որոշ փոփոխություններ կկատարվեն: Ինչպես հուլիսի 13-ին հայտարարել է լրագրողներին ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, այսօրվա դրությամբ հիմնական կառավարումը փաստորեն իրականացնում է Հայաստանը: «Ուստի այսօրվա դրությամբ ստեղծված իրավիճակը կհամապատասխանեցվի պայմանագրի կետերին: Նրանք մեզ օգնում են վառելիքի ձեռքբերման հարցում, հանդես գալով որպես երաշխավոր, իսկ Հայաստանը իրականացնուրմ է կառավարումը»,-նշել է նա:

Նախարարը հավելել է, որ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ը կշարունակի մասնակցել կառավարմանը, սակայն ավելի նվազ չափով: ՀԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը մինչ 2013թ. սեպտեմբերը գտնվում են «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ հավատարմագրային կառավարման ներքո (բաժնետոմսերի 57,3 տոկոսը պատկանում է ՌԴ պետական «Ռոսատոմ» կորպորացիային):--KA-- ԱԷԿ-ի կառավարումը «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ից պաշտոնապես անցնում է Հայաստանին

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---