Ամերիաբանկը World Vision-ի հետ միասին աջակցում է կարիքավոր հայ երեխաների ամառային հանգստի կազմակերպմանը

Ամերիաբանկը World Vision-ի հետ միասին աջակցում է կարիքավոր հայ երեխաների ամառային հանգստի կազմակերպմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի ամենամեծ բարեգործական ընկերությունը` World Vision Հայաստանը, և Հայաստանի բանկային համակարգում առաջատար դիրք զբաղեցնող Ամերիաբանկն այսօր ներկայացնում են են համատեղ մի ծրագիր, շնորհիվ որի հնարավոր կլինի աշխարհասփյուռ հայկական համայնքներից ստացված հանգանակությունն ուղղել 3,000 կարիքավոր հայ երեխաների ամառային հանգիստը ճամբարներում կազմակերպելուն: Ծրագիրն ունի համանուն անվանում` «Օգնիր երեխային հանգստանալ ճամբարում, 2011ե: Ծրագրի նպատակն է բավականաչափ միջոցներ հավաքել 3,000 երեխայի հանգիստը ճամբարներում կազմակերպելու համար:

Սկսած 2000 թ-ից` World Vision Հայաստանը կազմակերպել է ավելի քան 18,000 հայ կարիքավոր երեխաների հանգիստը քրիստոնեական ամառային ճամբարներում:

Ըստ World Vision կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրահամ Սթրոնգի` ճամբարներ ժամանող բազմաթիվ երեխաներ առաջին անգամ իրենց կյանքում դուրս են գալիս իրենց գյուղերից, կտրվում են մշտապես աշխատանքով ծանրաբեռնված իրենց առօրյայից:

Անցած տարի World Vision Հայաստանը կազմակերպել էր 2,200 երեխաների հանգիստը ճամբարներում, սակայն ստիպված էր մերժել բազմաթիվ երեխաների հայտերը` միջոցների սղության պատճառով: Երեխաների նախատեսված այս տարվա քանակը 26%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը և առհասարակ մեկ ամառվա ընթացքում World Vision կազմակերպության կողմից ճամբար ուղարկված երեխաների ամենամեծ քանակն է:

Ըստ Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի` Հայաստանի ամենախոցելի խմբին դասվող երեխաների կյանքի բարելավման խնդիրը վաղուց է, ինչ մտահոգում է բանկին: «Երբ մենք World Vision կազմակերպությունից ստացանք այս առաջարկը, այն մեզ երեխաներին աջակցելու հիանալի հնարավորություն թվաց: Ամերիաբանկն անում է հնարավորը` ապահովելով հայ նոր սերնդի համար ոչ միայն կենսական պայմաններ, այլ նաև հող է ստեղծում այդ սերնդի զարգացման և բարգավաճման համար: Մենք ապավինում ենք նաև հայկական Սփյուռքի ներկայացուցիչների աջակցությանը, քանի որ այս ծրագիրը հիանալի միջոց է նոր ապագայի կերտման գործում իրենց լուման ներդնելու համարե, - նշել է Արտակ Հանեսյանը:

«Օգնիր երեխային հանգստանալ ճամբարում, 2011ե ծրագիրը կտևի 4 շաբաթ` ս/թ հուլիսի 14-ից մինչև ս/թ օգոստոսի 10-ը ներառյալ: World Vision կազմակերպության կողմից նախաձեռնված քրիստոնեական ամառային ճամբարների մասին տեղեկատվությունը, ինչպես նաև գումարներ նվիրաբերելու ընթացակարգը նկարագրված է հատուկ ինտերնետային կայքում` www.camp.ameriabank.am:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---