Երևան-Մադրիդ-Երևան առաջին չվերթը նախատեսված է օգոստոսի 4-ին![]() 25 հուլիսի 2011 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայի Թագավորության տնտեսական զարգացման նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև օդային տրանսպորտի մասին» համաձայնագրի ստորագրման արարողությունը։ Իսպանական կողմից համաձայնագիրը ստորագրեց Իսպանիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրեն Մանուել Ամեիխեիրաս Վալեսը, Հայաստանի կողմից՝ Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը։ Համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո Իսպանիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրենն ու ՀՀ գործերի հավատարմատարը մտքեր փոխանակեցին համագործակցության հեռանկարների վերաբերյալ։ Երկու երկրների միջև կնքված համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում կանոնավոր օդային կապ հաստատել երկու երկրների մայրաքաղաքների միջև, ինչն առավել դյուրին կդարձնի երկկողմ փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային և զբոսաշրջության բնագավառներում։ Օգոստոսի 4-ին նախատեսված է անդրանիկ չվերթը Երևան-Մադրիդ-Երևան երթուղով։ Այն կիրականացնի հայկական «Արմավիա» ընկերությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |