Երևանի կենդանաբանական այգում կգործարկվի WiFi կապ

Երևանի կենդանաբանական այգում կգործարկվի WiFi կապ

PanARMENIAN.Net - Երևանի կենդանաբանական այգում տեղի կունենա այգուտարածքում անվճար WiFi կապի գործարկման մեկնարկի արարողությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող WiFi կապն ունի վերբեռնման և ներբեռնման 10 Մբիթ/վրկ արագություն:

Այս տարի այգին նշում է իր հիմնադրման 70-ամյակը: Իրականում, Երևանում կենդանաբանական այգի հիմնելու գաղափարը ծնվել էր դեռևս 1940 թ-ին, սակայն շինարարական աշխատանքները սկսվեցին միայն 1941 թ-ին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում կառուցման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին, իսկ պատերազմից հետո վերսկսված շինարարությունը ավարտվեց 1950 թ-ին:

Ինչպես դեռևս ապրիլին հայտարարել էր այգու նորանշանակ տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, 5 տարվա աշատանքից հետո այգին կարող է անդամակցել Կենդանաբանական այգիների եվրոպական ասոցիացիային և կարող է դառնալ լավագույններից մեկը տարածաշրջանում:

Տոմսի արժեքն է 500 ՀՀ դրամ (16-ից բարձր տարիքի անձանց համար), 300 ՀՀ դրամ (երեխաների համար): Մինչև 2 տարեկան երեխաների համար մուտքն անվճար է:

Երևանի կենդանաբանական այգու 5 տոմս գնելու դեպքում այցելուները կստանան հատուկ զեղչ: Պահպանելով գնված հինգ տոմսերը մինչև հաջորդ այցը և ներկայացնելով դրանք տոմսարկղում` Կենդանաբանական այգու այցելուները կստանան մեկ անվճար տոմս:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---