ՀԿԵ տնօրենը շնորհակալություն է հայտնել վրացական կողմին` ե/գ վթարի հետևանքների օպերատիվ վերացման համար

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը շնորհակալական նամակ է հղել Վրացական երկաթուղու գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Իրակլի Էզուգբայիային: Ինչպես հաղորդում է ՀԿԵ մամլո ծառայությունը, իր նամակում Շայդուլլինը շնորհակալություն է հայտնել վրացական կողմին` Գորի քաղաքի մոտ հուլիսի 30-ին տեղի ունեցած երկաթուղային վթարի ժամանակ ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի և օպերատիվության համար: «Վթարի վայրում երկու օր անընդմեջ աշխատող վրացական մասնագետների պատրաստվածության և մասնագիտական ունակությունների բարձր մակարդակը թույլ են տվել ամենասեղմ ժամկետներում վերացնել խոշոր վթարի հետևանքները և վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը: Ձեր մասնագետների աշխատանքը, այդ թվում, թույլ է տվել ապահովել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան վերադարձող «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևորների անվտանգությունը», - ասված է ՀԿԵ գլխավոր տնօրենի շնորհակալական նամակում:

Հուլիսի 30-ին Թբիլիսիից 30կմ հեռավորության վրա գծերից շեղվեցին և շուռ եկան բեռնատար գնացքի 12 վագոններ: Միջադեպի արդյունքում զոհեր չեղան: Գնացքը մթերք և ավտոմեքենաներ էր տեղափոխում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---