Հոգեբանը ճարպակալում ունեցողներին խորհուրդ է տալիս օգտագործել երկնագույն սպասք

Հոգեբանը ճարպակալում ունեցողներին խորհուրդ է տալիս օգտագործել երկնագույն սպասք

PanARMENIAN.Net - Ճարպակալումից խուսափելու համար պետք է սնվել 3-4 ժամը մեկ անգամ: Կարևոր է նաև սնվելու վայրն ու միջավայրը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Երևան բժշկական կենտրոն»-ի բուժգծով փոխտնօրեն, էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը: Նա հավելեց, որ չի կարելի աշխատել ու սնվել միաժամանակ, քանի որ այդ դեպքում մենք ճնշում ու վնասում ենք մեր նյարդային համակարգը:

«Սննդի ու աշխատանքի համար պատասխանատու են նյարդային համակարգի տարբեր՝ իրարամերժ բաժիններ: Երբ գործարկում ենք երկուսն էլ, նյարդային համակարգը հակասության մեջ է հայտնվում»,- բացատրեց բանախոսը` հավելելով, որ ճարպակալումից խուսափելու համար նաև շատ կարևոր են առողջ սնունդն ու զբոսանքները:

Բամինե Բաղրամյանն ասաց, որ ճարպակալում երևույթը կապ չունի էսթեիկ պատկերացումների հետ` ինչն է գեղեցիկ, ինչը տգեղ: Այն բժշկական հասկացություն է, ըստ որի ճարպակալումը հավելյալ ճարպի կուտակումն է օրգանիզմում: Նա նաև հավելեց, որ ողջ աշխարհում յուրաքանչյուր 3-րդն ունի ճարպակալում:

Ճարպակալումը բացի ֆիզիոլոգիական հիվանդություն լինելուց, նաև լուրջ հոգեբանական խնդիր է: Ասուլիսի մյուս բանախոսը` հոգեբանական գիտությունների թեկնածու Մարիաննա Ավետիսյանը նշեց, որ ճարպակալում ունեցող մարդիկ հիմնականում ունեն սոցիալական վախեր և հաճախ իրենց խնիրները լուծելու փոխարեն ընդունում են սնունդի հավելյալ չափաբաժին:

«Ուղեղն այդպիսով փոխհատուցում է սոցիալական խնդիրները»,- բացատրեց հոգեբանը:

Մարիաննա Ավետիսյանը խորհուրդ տվեց ճարպակալման խնդիր ունեցողներին օգտագործել կապույտ և երկնագույն սպասք, քանի որ այն չեզոք է, տրամադրում է մտավոր աշխատանքի և փակում է ախորժակը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---