ՀՀ ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետգներն աճել են

ՀՀ ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետգներն աճել են

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից օգոստոսի 22-ից 28-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, ոսկու գնման գինն այս շաբաթ կկազմի 19452.29 (+433.82), բացթողնման գինը` 21143.79 (+471.54) դրամ, արծաթի գնման գինը` 435.49 (+13.27), բացթողնման գինը` 473.36 (+14.43), պլատինի գնման գինը` 19809.58 (+692.93), բացթողնման գինը` 21532.15 (+753.18), իսկ պալադիումի գնման գինը կկազմի 8211.02 (200.04), բացթողնման գինը` 8925.02 (+217.43):

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---