«Կասպերսկու լաբորատորիա». DDoS հարձակումների 7%-ը բաժին է ընկնում լրատվական կայքերին

«Կասպերսկու լաբորատորիա». DDoS հարձակումների 7%-ը բաժին է ընկնում լրատվական կայքերին

PanARMENIAN.Net - Ըստ «Կասպերսկու լաբորատորիայի» վիճակագրության 2011-ի 2-րդ եռամսյակի ընթացքում ամենից շատ՝ 218 անգամ, DDoS հարձակումների է ենթարկվել ԶԼՄ-ներից մեկի կայքը, սակայն չի նշվում լրատվամիջոցի անունը։

2011-ի 2-րդ եռամսյակի DDoS հարձակումների 25%-ի թիրախ են դարձել օնլայն խանութները, 20% հարձակումների ենթարկվել են խաղերի թեմատիկայով կայքերը, 13%-ը՝ էլեկտրոնային գործարար առևտրի կայքերը (B2B), իսկ 11%՝ բանկերի կայքերը։ Լրատվամիջոցներին բաժին է ընկել DDoS հարձակումների 7%-ը, իսկ 8%-ը՝ ֆորումներին և բլոգներին։

Աշխատանքային օրերին օգտագործողները ակտիվ են ինտերնետում։ Հետևաբար աշխատանքային օրերին միացված են լինում մաքսիմալ քանակությամբ համակարգիչներ, ինչը նշանակում է, որ աշխատում են նաև մաքսիմալ քանակությամբ վարակիչներ։ DDoS հարձակումների մեծամասնությունը՝ 23%-ը կատարվում է երեքշաբթի օրերին։

2011-ի 2-րդ եռամսյակի ընթացքում ամենաակտիվ հաքերային խմբերն են LulzSec-ը և Anonymous-ը՝ ըստ «Կասպերսկու լաբորատորիայի»։ Նրանք կազմակերպել էին ԱՄՆ-ի, Անգլիայի, Իսպանիայի, Թուրքիայի և մի շարք այլ երկրների կառավարական կայքերին ուղղված հարձակումները։ Նրանց հաջողվել էր կոտրել ԱՄՆ-ի ՀԴԲ-ի (հետաքննությունների դաշնային բյուրո) կայքը: Խոշոր ընկերություններից Sony-ն դարձավ երկարաժամկետ DDoS հարձակումների զոհ. կոտրվեցին PSN (PlayStation Network) սերվերները և գողացվեցին 77 միլիոն օգտագործողի տվյալներ, ինչը բացասաբար ազդեց ընկերության վարկանիշի վրա։

Իսկ Ռունեթի ամենահիշարժան իրադարձությունը 2011-ի 2-րդ եռամսյակին բլոգային հարթակ LiveJournal-ի սերվերների վրա DDoS հարձակումներն էին։ Ըստ «Կասպերսկու լաբորատորիայի» մոնիթորինգի՝ հարթակի վրա մասայական հարձակումները սկսվեցին LiveJournal-ի կոնկրետ օգտագործողների բլոգերի վրա հարձակումներից և շարունակվեցին մի քանի շաբաթ։ Մինչև հիմա դեռ անհայտ է՝ ինչ նպատակ էին հետապնդում հարձակվողները։

Ըստ «Կասպերսկու լաբորատորիայի» 2011-ի 2-րդ եռամսյակում DDoS հարձակումների 89%-ը կատարվել է աշխարհի 23 երկրներում։ Այս ցուցակում 5%-ով առաջատար են ԱՄՆ-ն և Ինդոնեզիան։ Ինդոնեզիան հայտնվել է այս ցուցակում, քանի որ այնտեղ կան մեծաքանակ առանց հակավիրուսային ծրագրերի աշխատող՝ անպաշտպան համակարգիչներ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---