«Սիրողական Ռալլիի» մասնակիցները վաղը կհասնեն Երևան

«Սիրողական Ռալլիի» մասնակիցները վաղը կհասնեն Երևան

PanARMENIAN.Net - «The Caucasian Challenge»-ն արդեն 4-րդ անգամ կազմակերպում է Հունգարիայից մինչև Հայաստան իրականացվող «Սիրողական Ռալլի»: Մասնակիցները ավտոմեքենաներով շրջել են 11 երկրներով և անցել են 6000 կմ: Մասնակցում են 19 խմբեր Հունգարիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Կանադայից, Սաուդյան Արաբիայից, Հոլանդիայից, Հնդկաստանից և այլն: Այս պահին նրանք գտնվում են Ստեփանակերտում:

«Շուտով Ստեփանակերտից ճանապարհ կընկնեն, կանգ կառնեն Հայաստանի ու Արցախի տեսարժան վայրերում և վաղը երեկոյան կհասնեն Երևան: Նրանց հետ ճանապարհորդում է նաև «Դուրգաս» ռոք խումբը»,- ասաց «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնի» մասնաճյուղերի համակարգման բաժնի համաղեկավար Սուսաննա Հակոբյանը: Նա նշեց, որ ռալլիի կազմակերպիչները պլանավորում են Հայաստանի ու Արցախի տարածքում անցնել շուրջ 770 կմ ճանապարհ:

«Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնը» կազմակերպում է «Սիրողական Ռալլիի» մասնակիցների դիմավորման միջոցառումը, որը տեղի կունենա վաղը` ժամը 17.00-ին, Երևանի Ս.Շահումյանի անվան հրապարակում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---