Դ. Ջամալյանը կողմ է, որ զինվորների սպանությունների մեղավորները պատժվեն, բայց դեմ է նախարարի պաշտոնաթողությանը

Դ. Ջամալյանը կողմ է, որ զինվորների սպանությունների մեղավորները պատժվեն, բայց դեմ է նախարարի պաշտոնաթողությանը

PanARMENIAN.Net - Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը կտրականապես դեմ է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնանկությանը, կապված բանակում հաճախակի դարձած զինվորների մահվան դեպքերի հետ: «Նա (Սեյրան Օհանյանը) մի մարդ է , որը երբեք չի լճանում և թույլ չի տա, որ համակարգը լճանա»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ջամալյանը՝ հավելելով, որ Սեյրան Օհանյանին ժամանակ է հարկավոր բանակում իրավիճակը շտկելու համար, որպես հաջողված աշխատանքի օրինակ բերելով նախարարի գործունեությունը ԼՂՀ պաշտպանության բանակում: Ինչ վերաբերում է վերջին դեպքին՝ Աղասի Աբրահամյանի սպանությանը, ապա Ջամալյանն ընդգծել է, որ նախարարն ամեն ինչ անում է, որ գործն ավարտին հասցնի և մեղավորները պատժվեն:

Օգոստոսի 26-ին 20:30-ի սահմանում անգիտակից վիճակում հոսպիտալ է տեղափոխվել ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանը (1992թ.):

Մեկ ժամ անց նա մահացել է: Նախօրեին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնել է, որ բժշկական փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են բռնության նշաններ: Նա հայտնել է նաև, որ բացահայտվել է այն անձանց շրջանը, որոնք կարող են մեղսակից լինել միջադեպին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---