Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին դարձել է «Կյանքի խոսք» աղանդի հավաքատեղի

PanARMENIAN.Net - Պահանջում ենք կաթողիկոսի հրաժարականը քաղաքացիական նախաձեռնության անդամները Քանաքեռում՝ Խաչատուր Աբովյանի տուն թանգարանից ոչ հեռու գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում, բացահայտել են, որ Հայ Առաքելական եկեղեցու անգործության արդյունքում երբեմնի հայկական սրբավայրից այն վերածվել է «Կյանքի խոսք» աղանդի հավաքատեղիի: Ըստ բնակիչների, աղանդավորները վաղ առավոտյան և ուշ երեկոյան Հայ Առաքելական եկեղեցու բակում իրենց բարձրաձայն աղոթքն են հնչեցնում:

Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ եկեղեցու շրջակայքի բնակիչները բազմիցս դիմել են տարբեր պետական մարմիններին՝ նկարագրելով եկեղեցու լքված վիճակը և դրա հետևանքները:

Ի հավելումն, լքված և անտարբերության մատնված եկեղեցու շրջակայքը, բնակիչների պնդմամբ, դարձել է սիրային հանդիպումների ու գործողությունների վայր, ինչպես նաև կռվատեղի երիտասարդների համար: Եկեղեցին շրջապատող միջնադարյան տապանաքարերի տարածքը վերածվել է աղբանոցի: Շնորհիվ տեղացի մի բնակչուհու՝ եկեղեցին ունի դուռ և կողպեք, իսկ լքված եկեղեցու ներսում տեղացիները իրենց տներից բերել են սրբապատկերներ։ Մեծ թիվ են կազմում ռուսական սրբապատկերները:

«Այս իրավիճակի պատասխանատուն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմն են: Սա ընդամենը մեկն է հարյուրավոր դեպքերից»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---