Տ. Դավթյանը կմասնակցի Լեհաստանում Արևելյան գործընկերության երկրների էկոնոմիկայի նախարարների համաժողովին![]() 7 սեպտեմբերի 2011 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն` մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի բյուրոյի հանդիպմանը և Արևելյան գործընկերության էկոնոմիկայի նախարարների նախարարական համաժողովին: Սեպտեմբերի 8-ին Տիգրան Դավթյանը կմասնակցի ԼՀ Վրոցլավ քաղաքում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի բյուրոյի հանդիպմանը, որի ընթացքում նախատեսվում է «Եվրոպական հարևանության քաղաքականության մարտահրավերները և հնարավորությունները» թեմայով քննարկում, ասվում է նախարարության մամլո հաղորդագրության մեջ: Իսկ սեպտեմբերի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի ԼՀ Կրինիցա քաղաքում կայանալիք Արևելյան գործընկերության էկոնոմիկայի նախարարների նախարարական համաժողովին, որին ներկա են լինելու Արևելյան գործընկերության և ԵՄ անդամ երկրների նախարարները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |