Քարտեզագիր. Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը քարտեզներում պետք է պատկերել միասին

Քարտեզագիր. Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը քարտեզներում պետք է պատկերել միասին

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետությունում և Արցախում անկախացումից հետո քարտեզագիրները գնացել են երկու տարբեր ուղղություններով։ Մի խումբը շարունակել է Արցախը պատկերել ՀՀ-ից անջատ և ԼՂ ինքնավար մարզի ուրվագիծն է կրկնել, իսկ մյուս խումբը տվել է ամբողջական պատկեր՝ Արցախն ու ՀՀ-ն միասին, ներառյալ ազատագրված տարածքները։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց և ՀՀ ու Արցախի ճիշտ քարտեզը ներկայացրեց աշխարհագրագետ, քարտեզագիր Գրիգոր Բեգլարյանը։ Նա նշեց, որ քարտեզներում հանդիպող հիմնական սխալները վերաբերում են Արցախին։

«Հայաստան աշխարհը բաժանված է մի քանի մասերի, և ընդամենը մի մասն ունի պետականություն՝ ՀՀ-ն և ԼՂՀ-ն, և քարտեզի վրա 2 պետությունները պետք է պատկերել միասին։ ԼՂՀ-ն իր անկախությունը հռչակած պետություն է՝ 12000 քառակուսի կիլոմետր տարածքով ու մայրաքաղաքով։ Այն չունի ազատագրված կամ չազատագրված տարածքներ»,- ասաց բանախոսը։

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին կից գործում է գեոդեզիայի և քարտեզագրման կենտրոնը, որը պետական կառույց է և հրատարակել է Հայաստանի երկհատորյա ատլասը։ Այդ ատլասում պետականորեն արտացոլվում է Արցախը՝ իր 7 վարչական շրջաններով։ «Այսօր եթե որևէ հեռուստաալիք եղանակի տեսության ժամանակ ցույց է տալիս ՀՀ-ն ու Արցախը կտրված, ոչ միայն հակահայկական քայլ է անում ու չի արտացոլում իրականությունը, այլև խախտում է ենթաօրենսդրական ակտը, որի ուժն ունի այդ ատլասը»։

4  08.09.11 - Աշխարհագրագետ, քարտեզագիր Գրիգոր Բեգլարյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---