«Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» կայքերի նվիրատվությունների չափը հասել է 1 միլիարդ դրամի

«Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» կայքերի  նվիրատվությունների չափը հասել է 1 միլիարդ դրամի

PanARMENIAN.Net - «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» կայքերի գործարկումից 6 ամիս անց նվիրատվությունների չափը գերազանցել է 1 միլիարդ դրամը: Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ քաղաքապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ մեկնարկած կրթօջախների աջակցության ծրագրի շրջանակում միայն դպրոցների հաշվեհամարներին փոխանցվել է 640 մլն 822 հազար դրամ:

Գումարը նվիրաբերել են 1216 անհատներ և կազմակերպություններ: Ֆինանսական ամենամեծ նվիրատվությունները կատարվել են Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի համար` 500 մլն, 71 դպրոցին` 74 մլն և 53 դպրոցին 10 մլն դրամ:

«Օգնիր մանկապարտեզիդ» կայքի շնորհիվ, կամավոր բարեգործությամբ, մայրաքաղաքի տարբեր մանկապարտեզներին ավելի քան 2000 մարդկանց և կազմակերպությունների անունից նվիրաբերվել է 369 մլն 772 հազար դրամ, որից ավելի քան 283 մլն 693 հազար դրամը փոխանցվել է Երևանի թիվ 141 մանկապարտեզի կարիքները հոգալու նպատակով: 67 մլն 340 հազարը` 147 և 2 մլն 933 հազար դրամ էլ թիվ 90 մանկապարտեզի հաշվեհամարին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---