Ստեփան Սաֆարյան. WikiLeaks –ը թոշակի ուղարկեց Հայաստանի երեք նախագահներին

Ստեփան Սաֆարյան. WikiLeaks –ը թոշակի ուղարկեց Հայաստանի երեք նախագահներին

PanARMENIAN.Net - Հայաստանի մասին իր հրապարակումներով WikiLeaks –ը թոշակի ուղարկեց Հայաստանի բոլոր երեք նախագահներին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտաարրել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա, այդ հրապարակումները շատ խոցելի դարձրեցին նրանց դիրքերը: Սաֆարյանը առանձնացրեց Լևոն Տեր-Պետրոսյանի և նրան նվիրված WikiLeaks-ի հրապարակումները: «Ամեն ինչ բացահայտվեց. ՀԱԿ-ի ու Տեր-Պետրոսյանի մարտավարությունը, թե ինչպես էր նա փորձում բարդացնել Սերժ Սարգսյանի վիճակը արտաքին խնդիրների օգնությամբ, ինչպես էր օգտագործում ցանկացած ընտրական գործընթաց հետընտրական տրամադրություններ ստեղծելու համար»,-ասել է նա: «Չեմ կարծում, որ նման մերկացումներից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը նոր լարվածության կգնա»,-ասել է Սաֆարյանը: Հենց դրանով է նա բացատրել Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթը հանրահավաքում, որի մեծ մասը նվիրված էր 2008թ. իրադարձություններին:

Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած հանրահավաքում ՀԱԿ առաջնորդը հայտարարեց, որ ՀԱԿ-ը պատրաստ է վերադառնալ քաղաքական երկխոսության, եթե իշխանություններն ազատ արձակեն օգոստոսի 9-ին ձերբակալված ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին: Ըստ նրա, եթե իշխանությունները չազատեն Առաքելյանին, «մենք ստիպված կլինենք խոսել իշխանությունների հետ այլ լեզվով»: Ընդ որում, Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ նկատի չունի բռնություն կամ հեղափոխություն, այլ նպատակ ունի պարտադրել իշխանություններին արտահերթ ընտրություններ անցկացնել: Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնել է, որ Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---