Սեպտեմբերի 19-ին Երևանի կենտրոնը փակ է լինելու ոչ թե 14.00-24.00, այլ 07.00-14.00

PanARMENIAN.Net - Ինչպես տեղեկացրել էին Ոստիկանությունից` սեպտեմբերի 17-ին և 19-ին, Հայաստանի Հանրապետության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի փորձի կապակցությամբ, դադարեցվելու է տրանսպորտի շարժը մայրաքաղաքի մի շարք փողոցներում:

Ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկատվության մեջ տեղի է ունեցել ժամերի փոփոխություն. սեպտեմբերի 17-ին, ժամը 14.00-ից 24.00-ն, իսկ սեպտեմբերի 19-ին, ժամը 07.00-ից 14.00-ն, դադարեցվելու է տրանսպորտի շարժը մայրաքաղաքի հետևյալ փողոցներում.

Կորյունի փողոց, Մեսրոպ Մաշտոցի պողոտա, Մարշալ Բաղրամյան պողոտա` Պռոշյան փողոցից մինչև Մոսկովյան փողոցն ընկած հատվածը, Մոսկովյան փողոց, Սարյան փողոց, Ամիրյան փողոց, Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտա, Երվանդ Քոչարի փողոց, Ալեք Մանուկյան փողոց, Սայաթ Նովայի պողոտա, Թումանյան փողոց:

«Խնդրում ենք բոլոր վարորդներին նշված ժամանակահատվածում նշված վայրերից դուրս բերել կայանված տրանսպորտային միջոցները, այլապես դրանք կտարհանվեն:

Հայցում ենք մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,- նշվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---