Սեպտեմբերի 17-ը հայտարարվել է համաքաղաքային շաբաթօրյակի օր

Սեպտեմբերի 17-ը հայտարարվել է համաքաղաքային շաբաթօրյակի օր

PanARMENIAN.Net - ՀՀ Անկախության հռչակման 20-րդ տարեդարձին ընդառաջ` Երևանի քաղաքապետարանը սեպտեմբերի 17-ը հայտարարել է համաքաղաքային շաբաթօրյակի օր և կոչ է անում բոլոր երևանցիներին, տնտեսվարողներին, կրթական և առողջապահական հաստատություններին, պետական և հասարակական կազմակերպություններին ու հաստատություններին՝ ակտիվորեն մասնակցել համաքաղաքային շաբաթօրյակին։

«Հոգատար լինենք Երևանի հանդեպ ամեն օր և ակտիվորեն մասնակցենք շաբաթօրյակին, մաքրենք ու բարեկարգենք մեր քաղաքը: Անկախության տոնը դիմավորենք վառ տրամադրությամբ և Երևանին նվիրած թարմ ու բարեկարգ միջավայրում»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---