16 սեպտեմբերի 2011 - 12:05 AMT
2011 թ. առաջին ութ ամիսներին հանրապետություն է ներկրվել 991 մլն խմ բնական գազ

2011 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ 7,3%-ով ավելացել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 991 մլն խմ: Նշված ժամանակահատվածում իրացվել է 903.9 մլն խմ, ինչը 1,6%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Նախորդ տարվա համեմատ 3,7%-ով ավելացել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով 332,7 մլն խմ: 12,2%- ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 226,5 մլն խմ: 14,7%-ով ավելացել է սպառումը նաև այլ սպառողների կողմից՝ կազմելով 119,1 մլն խմ:

Ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների ընթացքում 19,7%-ով նվազել են Էներգետիկայի և 11,6%-ով արդյունաբերության ոլորտներում գազի սպառման ծավալները՝ համապատասխանաբար կազմելով 70,3 և 155,2 մլն խմ, հաղորդում է «ՀայՌուսգազարտ» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը: