Հայաստանում ստորագրվել է ԱՄՆ օժանդակության համաձայնագրերի երկու փաստաթուղթ

Հայաստանում ստորագրվել է ԱՄՆ օժանդակության համաձայնագրերի երկու փաստաթուղթ

PanARMENIAN.Net - 2011թ. սեպտեմբերի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստորագրվեցին «Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության Համաձայնագրի Փոփոխություն թիվ 2» և «Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ կնքված օժանդակության Համաձայնագրի Փոփոխություն թիվ 2» փաստաթղթերը: Նշված փաստաթղթերը մշակել է ամերիկյան կողմը` նպատակ ունենալով ավելացնել օժանդակության ծավալները /համապատասխանաբար` 8 310 000 և 8 791 720 ԱՄՆ դոլարի չափով/:

Համաձայնագրերի փաստաթղթերը ստորագրեցին` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տրգրան Դավթյանը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն դոկտոր Ջաթինդեր Չիման:

«Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» և «Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ կնքված օժանդակության մասին» Համաձայնագրերը կնքվել են 2010թ. օգոստոսի 6-ին: Համաձայնագրերով նախատեսված է ԱՄՆ-ի Կառավարության կողմից` ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով, Հայաստանի Հանրապետության Կառավարությանը օժանդակության տրամադրում` ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի ձևավորման, ինչպես նաև առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարձրացման նպատակով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---