Երևանում քննարկում են գյուղատնտեսական արտադրանքի որակի և մրցունակության բարձրացման արդիական գործիքները19 սեպտեմբերի 2011 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկել է Fruitful Armenia յոթերորդ ագրոֆորումը: Կազմակերպիչների ուշադրության կենտրոնում գյուղատնտեսության մեջ օգտագործվող ժամանակակից գործիքներն են: Ֆորումի ժամանակ «Կադզինի ժամանակակից արտադրական գծեր ու փաթեթավորում» ընկերության ներկայացուցիչ Դորոն Կադզինը ներկայացրել է այդ ոլորտում իսրայելյան փորձը: Մասնավորապես, նա նշել է, որ գյուղատնտեսական արտադրանքի որակը բարձրացել է, ինչը միջազգային փորձի կիրառման արդյունքն է: Որակի բարձրացման համատեքստում մասնագետը կարևորել է ապրանքային տեսքի բազմազանության ապահովումը, մշակման մեթոդները, պարարտանյութերի, ժամանակակից տեխնիկայի օգտագործումը և այգիներում մաքրության պահպանումը: Պակաս նշանակություն չունի նաև ճիշտ կազմակերպված լոգիստիկան և մարքեթինգը: Բացի դրանից, նրա խոսքով, մրցունակ արտադրանք ունենալու համար հայ ֆերմերները պետք է միավորվեն, ինչը թույլ կտա բարձրացնել իրենց հողատարածքների արտադրողականությունը: «Հայաստանը կարող է կոոպերատիվներ ստեղծել, առավել ևս, որ համաշխարհային միտումներն ուղղված են հենց ֆերմերների միավորմանը` լավագույն արդյունքները ստանալու համար»,- ընդգծել է նա: Խոսելով համաշխարհային ագրոարդյունաբերության մյուս միտումների մասին` մասնագետը հաղորդել է, որ գնալով ավելի շատ ֆերմերներ են անցնում էկոլոգիապես մաքուր արտադրանքի արտադրությանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |