HSBC Բանկ Հայաստանը նախատեսում է ամեն ամիս սպառողական վարկավորումն ավելացնել 300 հազար դոլարով

HSBC Բանկ Հայաստանը նախատեսում է ամեն ամիս սպառողական վարկավորումն ավելացնել 300 հազար դոլարով

PanARMENIAN.Net - Էյչ-Էս –Բի-Սի Բանկ Հայաստանը ձեռնամուխ է եղել սպառողների ակտիվ վարկավորմանը: «Վերջին մի քանի ամիսների ընթացքում բավական ընդլայնվել է նոր վարկերի ծավալը: Սեպտեմբերին մենք նախատեսում ենք նոր սպառողական վարկեր տրամադրել 300-400 հազար դոլար գումարով և մինչև տարեվերջ ենթադրվում է ապահովել այդ մակարդակը»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է «Էյչ-Էս –Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի բանկի մանրածախ ծառայությունների բաժնի ղեկավար Արմեն Բարսեղյանը:Բանկի մասնագետը հիշեցրել է, որ 2010-ի դեկտեմբերից բանկը վերսկսել է սպառողական վարկերի տրամադրումը: Արմեն Բարսեղյանի խոսքով, այսօր բանկի սպառողական վարկավորման պորտֆելը կազմում է շուրջ 600-700 հազար դոլար:

Իր հերթին բանկի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը հավելել է, որ ծառայությունների որակի բարձրացման համար բանկը սեպտեմբերին իրագործում է փորձնական ծրագիր հաճախորդներին նաև կիրակի օրերին խորհրդատվական ծառայություններ տրամադրելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---