Եվրահանձնաժողովի արտաքին կապերի հարցերով տնօրենը շնորհավորել է Հայաստանին անկախության 20-ամյակի առիթով

Եվրահանձնաժողովի արտաքին կապերի հարցերով տնօրենը շնորհավորել է Հայաստանին անկախության 20-ամյակի առիթով

PanARMENIAN.Net - Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը շնորհավորել է Հայաստանին անկախության 20-ամյակի կապակցությամբ: «Սրտանց շնորհավորում են Հայաստանին անկախության 20-ամյակի կապակցությամբ: Մենք ականատես ենք դարձել տարեդարձից առաջ ֆանտաստիկ նախապատրաստության և շատ ուրախ ենք, որ հանձնաժողովի նիստն ընթանում է տոնակատարության նախօրեին»,- սեպտեմբերի 20-ին լրագրողներին Երևանում ասել է նա:

Երևանում ընթանում է Հայաստան-ԵՄ համագործակցության հանձնաժողովի տասներկուերորդ նիստը:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքում արձանագրված ձեռքբերումներին` Վիգանդը նշել է, որ Ասոցացման համաձայնագրի շուրջ զգալի առաջընթաց կա: «Հոկտեմբերին մենք վերադառնալու ենք այդ բանակցությունները շարունակելու համար»,- ասել է նա: Բացի դրանից, ինտենսիվ բանակցություններ են ընթանում ազատ առևտրի մասին Համապարփակ և խորը պայմանագրին միանալու վերաբերյալ:

Գունար Վիգանդը նշել է, որ դեռ երկու տարի առաջ Հայաստանի կառավարության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն պետական վարչարարության և այլ ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ: «Մենք ճիշտ ուղու վրա ենք, համոզված ենք, որ այդ միջոցառումներն իրագործվելու են ըստ հաստատված ժամանակացույցի»,- ասել է նա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---